Կոպենհագենում կայացած ներկայացուցչական միջազգային շախմատային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Գաբրիել Սարգսյանը եւս 3 այլ շախմատիստների հետ կիսել է 4-7 –րդ հորիզոնականները:
Հեղինակավոր մրցաշարում առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրել են Հնդկաստանի ներկայացուցիչ Պարմերիան Նեգին եւ Իսրայելը ներկայացնող Բորիս Ավրուկը, որոնք հավաքել էին 8,5 միավոր: Երրորդ տեղում հանգրվանել է Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Մալախովը:
Ի դեպ, Սարգսյանն նույնքան միավոր էր հավաքել, որ ռուս շախմատիստը, բայց հավելյալ չափորոշիչներով ռուսա շախմատիստը դարձել էր 3-րդը:



















