Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Բաթմանի քաղաքապետարանը վավերացրել է քաղաքային խորհրդի որոշումը, որով անվնափոխվել են Բաթմանի մի շարք փողոցների անուններ:
Թուրքական Haberciniz-ի փոխանցմամբ` առաջարկվող անունները, հնարավոր է վեճերի առիթ դառնան, քանի որ առաջարկվում է փողոցներից մի քանիսն անվանափոխել Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) Հյուսիսային Իրաքի Զափ եւ Ավաշին ճամբարների անուններով: Անունների մեջ են նաեւ թուրքական զինված ուժերի դեմ մարտական գործողությունների ընթացքում զոհված քուրդ զինյալների անուններ:
Բաթմանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած այս անունները դեռ պիտի հաստատի Բաթմանի նահանգապետը:
Նշենք, որ անցյալ տարի Բաթմանի նահանգապետարանը թույլատրել էր Բաթմանի այգիներից մեկը կոչել Զափ եւ Ավաշին, սակայն որոշ ժամանակ անց այն վերանվանվեց Հունաստանում մահացած հայազգի երգիչ Արամ Տիգրանի անունով:



























