Ճավա կղզու ամենախոշոր հրաբուխի՝ Մերապիի, ստորոտին տեղակայված գյուղերի ու բնակավայրերի բնակիչները լքում են իրենց բնակարանները այն բանից հետո, ինչ այն այսօր արտանետել է մոտ 1 կմ բարձրությամբ գազային ամպ: Այս մասին հաղորդել են Աղետների հետեւանքների չեզոքացման կենտրոնից:
Կենտրոնի ներկայացուցչի խոսքով՝ Մերապիի ակտիվությունը ավելացել է այն բանից հետո, ինչ առավոտյան հորդառատ անձրեւ է սկսվել, սակայն ժայթքում այդպես էլ տեղի չի ունեցել: Բնակչության շտապ տարհանման ազդանշան չի տրվել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Արտանետման արդյունքում՝ լեռան ստորոտին տեղակայված բնակավայրերը ծածկվել են հրաբխային մոխրով:
Մերապին Ինդոնեզիայի ամենաակտիվ հրաբուխներից է: 2010թ վերջինիս ժայթքման ադյունքում զոհվել էր 347 մարդ:




























