ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մտադիր է եկող շաբաթ այցելել Մոսկվա՝ մասնակցելու Մերձավոր Արեւելքի հարցով «քառյակի» հանդիպմանը: Այդ ամսին մարտի 10-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին:

Ընդ որում, Քրոուլին նշել է, թե պետքարտուղարի ծրագրերը այցի կապակցությամբ դեռ վերջնականապես չեն հստակեցվել:

Նշենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 9-ին հայտարարել է լրագրողներին, թե մտադիր է երկկողմ հանդիպումներ անցկացնել մերձավորարեւելյան քառյակի իր բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ Քլինթոնի: Նրա խոսքով, այդ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ոչ միայն մերձավորարեւելյան կարգավորումը:

Մերձավորարեւելյան քառյակի հանդիպումը նախարարական մակարդակով կայանալու է Մոսկվայում, մարտի 19-ին: