Թեննեսիի բնակիչը ընկերոջ տանից գողացել է մարդկային աճյուն՝ կարծելով, որ տուփի մեջ կոկաին է, հաղորդում է The Huffington Post-ը: Միջադեպը տեղի է ունեցել օրեր առաջ. 28-ամյա գողը՝ Ուիլյամ Քանթրելը ձերբակալվել է ոստիկանության կողմից:

Վերջինիս տատիկի խոսքով՝ իր թռնիկը կարծել է, որ կոկաին է գողացել: Սակայն, ինչպես կինն է նշել, ինքը գրեթե 100 տոկոսով համոզված է, որ տղան աճյունը չի փորձել: Ամենայն հավանականությամբ, նա ուշադրություն է դարձրել տուփին ամրացված քարտին, որի վրա նշված են եղել ընկերոջ մոր ծննդյան եւ մահան տարեթվերը, փոխանցում է «Lenta.ru»-ն:

Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ Քանթրելի մայրը հայտարարել է, որ որդին չի իմացել, թե հենց ինչ է առեւանգում:  Ընդ որում, նա ընդգծել է, որ որդուն անմեղ չի համարում:  Ինքն աճյունն առեւանգողը իրավիճակը չի մեկնաբանել: Հայտնի է, որ բացի ընկերոջ մոր աճյունից, Քանթրելլը գողացել է նաեւ Xbox կցորդ: