ՀԱՀ-ի նախագահ Նելսոն Մանդելայի վիճակն աստիճանաբար դեպի լավն է գնում, հայտնում են արեւմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի հայտարարությունը:

Աշխատակազմից միաժամանակ հայտնել են, որ նախկին նախագահի դրությունը դեռ օրհասական է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մանդելայի վիճակի բարելավման մասին լուրերը սկսել էին շրջանառվել նրա 95-ամյակի նախօրեին: Անցած հինգշաբթի՝ Մանդելայի ծննդյան օրը, նախկին նախագահի դուստր Զինձին հայտնել էր, որ հայրը լավ է, նստում է բազկաթոռին, հեռուստացույց է դիտում եւ ցանկանում է տուն վերադառնալ:

Մանդելան հոսպիտալացվել էր հունիսի սկզբին: Ռասայական խտրականության դեմ պայքարի մարտիկ Մանդելան 27 տարի բանտում է անցկացրել: 1997թ. դարձել է ՀԱՀ-ի առաջին սեւամորթ նախագահը եւ պաշտոնավարել մինչեւ 1999 թվականը: 1993-ին նրան Նոբելյան խախաղության մրցանակ է շնորհվել: