Մեծ Մանչեսթերի ոստիկանությունը տուգանել է մի կնոջ այն բանի համար, որ նա «Մաքդոնալդս» է եկել ձիու հետ, հաղորդում է BBC News-ը: Առայժմ չի մանրամասնվում, թե որքան գումար պետք է վճարի կինն իր արարքի համար:
Սրճարանում պատմել են, որ սկզբում կինը փորձել է սնունդ պատվիրել ավտոմեքենաների համար նախատեսված պատուհանից, սակայն այնտեղ հրաժարվել են սպասարկել նրան: Այդ պահինը կինը պոնիի վրա է եղել: Մերժում ստանալուց հետո, նա ուղեւորվել է ռեստորանի արագ սպասարկման տարածք, փոխանցում է «Lenta.ru»-ն:
Սրճարանում հայտնվելով՝ պոնին հոգացել է իր կարիքները, ինչը դուր չի եկել «Մաքդոնալդսի» հաճախորդներին: Դրանից հետո ոստիկանություն է կանչվել: Չի հաղորդվում, թե կինն ինչպես է արձագանքել ոստիկանության հրամանին: Սրճարանում ընդգծել են, որ դժգոհ են եղել պատահարից եւ հիշեցրել են, որ վարորդների համար նախատեսված պատուհանից չեն սպասարկում հեծանվորդներին, հեծյալներին եւ հետիոտներին:




























