Իտալիայի հյուսիսային Լոմբարդիայի մարզի ոչ մեծ քաղաքի ղեկավարը, որը հուլիսի սկզբին լուրջ հրազենային վնասվածք էր ստացել ոստիկանության աշխատակցի կողմից, այսօր՝ հուլիսի 22-ին հիվանդանոցում մահացել է, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:

Կարդանո ալ-Կամբոյի քաղաքապետ։ Լաուրա Պրատին լրջորեն վիրավորվել է հուլիսի 2-ին քաղաքի վարչակազմի շենքում: Քաղաքապետի հետ միասին վիրավորվել է նաեւ նրա տեղակալ: Կրակողը եղել է ոստիկանության աշխատակիցը, որն ավելի վաղ մեղադրվել էր խաբեբայության մեջ եւ հեռացվել համակարգից: Ավելի ուշ տղամարդուն ձերբակալել են իրավապահ մարմինները:

Երկու տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, քաղաքապետի վիճակը գնահատվել էր ծանր, բայց բժիշկները համարում էին, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այդուհանդերձ, կնոջը փրկել չի հաջողվել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Քաղաքապետի հարազատները հայտարարել են, որ նա մահից առաջ համաձայնել է իր օրգաններն օգտագործել դոնորական նպատակներով:

Քաղաքապետի տեղակալը մի քանի օր առաջ դուրս է գրվել հիվանդանոցից: