Չինաստանի կենտրոնական հատվածում, այսօր՝ հուլիսի 22-ին, տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 89-ի, վիրավորվել է ավելի քան 510 մարդ, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվել էր 75 զոհի եւ ավելի քան 400 վիրավորի մասին: Նշվում է, որ եւս 5 մարդ անհայտ կորած է համարվում, 60 տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է:
5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի վաղ առավոտյան:Դրա կործանարարությունը կապում են նրա հետ, որ հիպոկենտրոնը Երկրի մակերեւույթին մոտ է տեղակայված եղել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկրաշարժից հետո գրանցվել են 371 հետցնցումներ, որոնցից ամենաուժեղի մագնիտուդը կազմել է 5.6: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նահանգային իշխանությունների ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ փլուզվել է ավելի քան 1.2 հազար տուն, վնասվել են ավելի քան 21 հազարը, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը:




























