Կամբոջայում ընդդիմության առաջնորդ Սամ Ռայինսիին, որը նախորդ շաբաթ է վերադարձել հայրենիք, թույլ չեն տվել մասնակցել կիրակի օրը կայանալիք ընտրություններին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ Սամ Ռայինսին բաց է թողել գրանցվելու ժամանակահատվածը: ԱՄՆ-եւ եւ այլ երկրներ կոչ են արել Կամբոջայի իշխանություններին թույլ տալ ընդդիմադիր գործիչն մասնակցել ընտրություններին:
Նա ներկա վարչապետ Խուն Սենայի համար լուրջ մրցակից է համարվում, որի կուսակցությունը, սպասվում է, որ մեծամասնություն կստանա ընտրություններում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինքը՝ Ռայինսին Կամբոջա է վերադարձել այն բանից հետո, երբ կառավարությունը ներում է շնորհել նրան: 2010 թվականի սեպտեմբերին նա հեռակա կարգով դատապարտվել էր ռասիստական ատելություն սերմանելու եւ վանդալիզմի ակտեր կատարելու մեղադրանքով:



























