Նախորդ շաբաթ Գվինեական ծոցում ծովահենների կողմից առեւանգված թուրքական տանկերն ազատ են արձակել. անձնակազմից ոչ ոք չի տուժել, հաղորդում է «Ասոշեյթեդ Փրես» գործակալությունը:

Գաբոնում Թուրքիայի դեսպան Ահմեդ Ռիզա Դեմիրերը հայտնել է, որ ծովահենները նավն  ազատ են արձակել Նիգերիայի ջրերում այն բանից հետո, երբ վերցրել են նավում առկա նավթն ու այն նավթամթերքներ: Նավի անձնակազմը բաղկացած է եղել Հնդկաստանի քաղաքացի 24 նավաստիներից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Միջազգային ծովային բյուրոն աշխարհում ծովահենության մասին զեկույց է հրապարակել, որի համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում ծովահեններն առավել ակտիվ են եղել Գվիեական ծոցում, այդ ցուցանիշով զգալիորեն առաջ անցնելով Սոմալիի ափերի մոտ ծովահենների ակտիվությանը: