Մարտի 10-ին Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ բնական մենաշնորհների հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովի հետ։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, Նիկոլայ Ռիժկովը ներկայացրել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի մարտի 21-ից 23-ը Մոսկվայում կայանալիք հանձնաժողովի նիստի օրակարգը, եւ նշել, որ հանձնաժողովը զգալի աշխատանքներ է ծավալել հայ-ռուսական պատմական մշակույթի, տնտեսական կապերի ամրապնդման եւ զարգացման ուղղությամբ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մարտի 21-ից 23-ը Մոսկվայում կայանալիք հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվելիք հարցերի, հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ:



























