Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր մարտի 11-ին կայացած նիստ վերջում շնորհավորել է լրագրողներին՝ կանանց միամսյակի առթիվ՝ մաղթելով ուժ եռանդ, կորով սեր եւ կանացի երջանկություն:

«Այնուամենայնիվ այդ առանձահատկությունը կա, տղամարդը ինքը պետք է կերտի իր ճակատագիրը, իսկ կինը մի քիչ էլ բախտավոր պետք է լինի»,- կատակով ավելացրել է վարչապետը:

«Ես ցանկանում եմ նաեւ, որ մեր հարաբերությունները Մարտի 8-ից սկսած ջերմանան, բարելավվեն, որովհետեւ այդ շփումները կարեւոր են, որպեսզի դուք ճիշտ ազդակներ հայտնեք հանրությանը՝ ինչով ենք մենք մտահոգված, ինչ հարցեր ենք լուծում, շատերն ել չենք կարող լուծել օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով»,- նշել է Տիգրան Սարգսյանը: Վերջինս անդրադառնալով կանանց դերի մեծացման կարեւորությանը հասարակական քաղաքական դաշտում ասել է.

«Ընդհանրապես վերջին շրջանում մենք նկատում ենք, որ կանանց դերը հասարակության կյանքում գնալով ավելանում է եւ դրա համար կան հիմքեր։ Մենք արձանագրում ենք այն փաստը, որ այսօր պետական համալսարանում 10 գերազանցիկից 9-ը աղջիկներ են, եւ դա նշանակում է, որ պետական պաշտոնները զբաղեցնելուց՝ պետք է հաշվի առնենք, որ կանայք ավելի պատրաստված են, ավելի խորը գիտելիքներ ունեն»: