Հայաստանի կառավարությունը իր մարտի 11-ի նիստում որոշում է կայացրել փոխհատուցումներ վճարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի դեմ կայացրած վճիռներով:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Կարապետյանն ընդդեմ Հայաստանի», «Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի» եւ «Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի» գանգատներով կայացված վճիռների պահանջները կատարելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է իր պահուստային ֆոնդից ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացնել համապատասխանաբար 7500 եվրոյին, 2200 եվրոյին եւ 1745 եվրոյին համարժեք դրամ: