Երեւանում տեղացած անձրեւը կրկին լուրջ անհարմարություններ է ստեղծել բնակչության համար:
Օրվա երկրորդ կեսին տեղացած հորդառատ անձրեւի պատճառով Երեւանի փողոցների մի զգալի մասը, հատկապես այն փողոցները, որտեղ «մոռացել» են ջրահեռացման համակարգ կառուցել, հայտնվել են ջրի տակ, իսկ պատահաբար փողոցում հայտնված քաղաքացիները ստիպված էին մինչեւ ոսկորները թրջվել՝ ձեռքի հետ էլ «ջերմ» բառերով հիշելով ապրած թաց պահերի մեղավորներին: Էլ չասած՝ լորի ձվի չափ կարկտի տեղումների մասին, որից հետո մարդիկ փառք էին տալիս Աստծուն, որ ուղեղի ցնցում չեն ստացել:



















