Եգիպտոսի իշխանությունները ծայրահեղականների հարձակումներից զգուշանալով, անվտանգության նկատառումներից ելնելով, գիշերվա ժամերին արգելել են Սինայի թերակղզում զբոսաշրջիկների ավտոբուսների երթեւեկությունը, հաղորդում են եգիպտական լրատվամիջոցները:
Արգելքը նախ եւ առաջ կտարածվի Սուրբ Եկատերինա վանական համալիր տուր-ուղեւորությունների վրա, որտեղից սկսվում է Մովսեսի լեռան ճանապարհը: Զբոսաշրջիկներն այցելու են այստեղ՝ լուսաբացը դիմավորելու համար:
Քանի որ լեռ բարձրանալը մի քանի ժամ է տեւում, ավտոբուսները Շարմ էլ-Շեյխից, Դահաբից, Նուվեյբայից եւ Թաբայից դուրս են գալիս կեսգիշերին, որպեսզի ժամը 3-4-ին տեղ հասնեն:
Երկրի իշխանությունները նաեւ տուր-օպերատորներին պարտադրել են Սինայի թերակղզում զբոսաշրջիկների երթեւեկությունը համաձայնեցնել ոստիկանության հետ:
Սինայի իշխանությունները հայտարարել են, որ անվտանգության միջոցառումների ներդրման հետ կապված կարող է փոփոխվել նաեւ չարթերային ծրագիրը:





























