Աջարիայի անտառներում, հուլիսի 3-ին, հայտնաբերվել է 26-ամյա սպանված ուզբեկուհու մարմինը: Սպանության դրդապատճառը բացահայտված է: Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ դիտավորյալ սպանության մեղադրանքով ձերբակալվել է երկու մարդ, եւս մեկը ձերբակալվել է հանցագործության մասին չհայտնելու համար:

Ամենասկզբում հետաքննությունը քննում էր անհայտ անձի կողմից ինքնասպանության հասցնելու վարկածը, սակայն հետագայում պարզվել է, որ սպանվածը Ուզբեկստանի քաղաքացի Ռայհոն Կուրամբաեւն է: «Փրայմ-Քրայմի» տեղեկատվությամբ՝ նա աշխատել է Բաթումիի «Արենա» ակումբում եւ 1,5 ամիս զբաղվել է մարմնավաճառությամբ:

Պարբերականը հայտնում է, որ հետքերը տանում են Խիմշիաշվիլիի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկը, որը վարձակալել է կրկին Ուզբեկստանի քաղաքացի Նարգիզ Բեգիմ Ռահմանովան: Վերջինս զբաղվում է ուզբեկ աղջիկներին մարմնավաճառության դրդելով: Նրան հաջողվել է փախչել հանցավոր խմբավորման անդամների ձերբակալության ժամանակ:

Ըստ «Փրայմ-Քրայմի»՝ Ռահմանովան Կուրամբաեւային ուղարկել է «Արենա» ակումբ եւ նրան սեռական շահագործման ենթարկելուց աշխատել 3 հազար դոլար: Երբ Կուրամբաեւան որոշել է փախչել, նրան պարզապես սպանել են:

Կարամբաեւայի սպանությունը Ռահմանովան պատվիրել է երկու մարդու՝ 2 հազար դոլարով: Երկուսն էլ հիմա ձերբակալված են: Ձերբակալված է նաեւ տաքսու վարորդը՝ հանցագործությունը թաքցնելու համար, հաղորդում է «Գռուզիա online»-ը: