Ռոադ Այլենդի հիվանդանոցի վիրաբույժները հաշվարկել են, որ սրտի վիրահատությունների հաջողությունը կախված է լուսնի շրջափուլից, գրում է The Daily Mail-ը:

Բժիշկները հետեւել են սրտի վիրատահության ենթարկված 210 հիվանդների: Բժիշկ Ֆրենկ Սելկեն արձանագրել է, որ սրտի վիրահատությունից հետո մահանալու հավանականությունը ավելի փոքր է, եթե Լուսինը մեծ է եղել, իսկ հիվանդանոցում մնալու տեւողությունը կրճատվել է, երբ լիալուսին է եղել:

Իր հերթին, Աուգսբուրգի կենտրոնական հոսպիտալն ուսումնասիրել է 16 հազար մարդու տվյալներ, որոնք բախվել են սրտի տագնապի հետ: Նրանք եզրակացրել են, որ սրտի տագնապներն ավելի քիչ են լինում նորալուսնից հետո առաջին երեք օրերին: