Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից մահացության ցուցանիշն ամենաբարձրն է (96 տոկոս) եւ հիմա դրա հետ են կապում նաեւ լնդերի ու ստամոքսի վարակները, հաղորդում է Live Science-ը: Բանն այն է, որ ռիսկի հիմնական գործոններին (ծխելը, գիրանալը, դիաբետը, ալկոհոլիզմը, խրոնիկ պանկրեատիտը) բաժին է ընկնում քաղցկեղի 40 տոկոսից պակասը եւ ստացվում է բավական մեջ «կույր գոտի»:
Քաղցկեղը զարգանում է բորբոքման ֆոնին՝ որպես որեւէ խնդրին մարդու օրգանիզմի իմունային պատասխան, իսկ վարակները կարող են այդ բորբոքման առիթ լինել: Մասնավորապես, Helicobacter pylori (ստամոքսի խոց է առաջացնում) եւ Porphyrmomonas gingivalis (կապված է լնդերի հիվանդությունների հետ) բակտերիաներով վարակումը մեծացնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը, հաղորդում է MedDaily.ru-ն:





























