Մեքսիկայի հնագիտության եւ պատմության ազգային ինստիտուտի հնէաբանները՝ Ազգային ինքնավար համալսարանի գիտնականների հետ միասին, դինոզավրի պոչի հրաշալի պահպանված կմախք են գտել:
Պեղումները կատարվել են մեքսիկական անապատում: Գտածոյի տարիքը մոտ 72 մլն տարի է: Գիտնականների կարծիքով՝ պոչը գադրոզավրի է: Մասնագետները պնդում են, որ հայտնաբերվածի մեջ ամենաարժեքավորն այն է, որ բացի շատ լավ պահպանված ոսկորների, պահպանվել են նաեւ դրանք իրար միացնող հյուսվածքները:
Հետագա ուսումնասիրման համար գտածոն կտեղափոխվի այլ վայր:





























