Քեմբրիջի դուքս ու դքսուհին հայտարարել են իրենց նորածին արքայազնի անունը՝ Ջորջ Ալեքսանդր Լուի: Այս մասին ասված է Քենսինգթոնյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:

«Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ուրախ են հայտարարել, որ իրենց որդուն անվանակոչել են Ջորջ Ալեքսանդր Լուի: Փոքրիկը հայտնի կլինի որպես Ձերդ Մեծություն արքայազն Ջորջ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ջորջ անունը ամենաշատն էր շոշափվում հայտնի բուքմեյքերական ընկերությունների կողմից: 

Քեմբրիջի դքսուհին ծննդաբերել էր հուլիսի 22-ի երեկոյան: Երեխան կշռում է 3,8 կգ: Մայրն ու երեխան իրենց լավ են զգում:

Նորածինը երրորդն է բրիտանական թագի ժառանգների հերթում: Նա ստացել է Քեմբրիջի արքայազնի կոչումը, որն առաջին անգամ է օգտագործվում վերջին 190 տարում: