ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան բանաձեւ է ընդունել, ըստ որի նոյեմբերի 19-ը հռչակվում է Զուգարանի համաշխարհային օր: Նախաձեռնությունը պատկանում է Սինգապուրին:
«Երկրագնդի վրա յուրաքանչյուր երրրոդ մարդը չունի տարրական զուգարան: Սանիտարական վիճակի եւ ջրամատակարարման բացակայությունը տարեկան 260 մլրդ դոլարի տնտեսական կորւստ են բերում»,-նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը, հաղորդում է «Ռոսբալտը»:
Օրական շուրջ 2 հազար երեխաներ մահանում են ստամոքսային վարակից, որը կարելի էր կանխարգելել սանիտարական մեթոդներով: Շատ երեխաներ բաց են թողնում դասերը՝ սանիտարական վիճակի հետ կապված հիվանդությունների պատճառով, իսկ մեծահասակները չեն գնում աշխատանքի:
2000 թվականին Հազարամյակի գագաթաժողովում նպատակ է դրվել, որ 2015 թվականին երկու անգամ կրճատվի մաքուր խմելու ջու եւ զուգարան չունեցող մարդկանց թիվը:





























