Ուկրաինայի կառավարությունը մարտի 11-ին Նիկոլայ Ազարովին հաստատել է երկրի վարչապետի պաշտոնում։ Ինչպես հաղորդում է УНИАН-ը, այդ որոշմանը կողմ են քվեարկել 242 պատգամավորներ։
Ազարովի խոսքով, Ուկրաինայի նոր կառավարությունը նախկին իշխանությունից ծանր ժառանգություն է ստացել եւ ստիպված է զբաղվել երկրի վերականգնմամբ եւ վերածնունդով։
Գլխավոր խնդիրը Ուկրաինայի վարչապետը համարել է ժողովրդին պատասխանատու, արդյունավետ եւ արդար իշխանության վերադարձնելը։ Նա նաեւ խոստացել է, որ կառավարությունը կառուցողական երկխոսություն կսկսի արհմիությունների եւ ընդդիմության հետ։
Ազարովի կարծիքով, իրավիճակը երկրում կարող է կայունանալ 2010 թ. ընթացքում։
Նշենք, որ վարչապետի պաշտոնում վերջինիս թեկնածությունը առաջադրել էր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը։



























