Ծրարիկներով էժան թեյն ավելացնում է մարդու օրգանիզմում ֆտորային միացությունների մակարդակը՝ այն հասցնելով վտանգավոր ցուցանիշների: Դա սպառնում է ատամների եւ ոսկորների վնասվելուն, ընդգծում է The Daily Mail-ը: Դերբի համալսարանի աշխատակիցները, որոնք գնահատել են թեյը, պնդում են. արտադրողները պետք է թուփի վրա նշեն ծրարիկում ֆտորի պարունակությունը:

Իոնասելեկտիվ էլեկտրոդներ կիրառելով՝ մասնագետները վերլուծել են միացությունների կոնցենտրացիան. նրանք բացահայտում են հեղուկում էլեմենտների առկայությունը: Եվ այսպես՝ փորձագետների խորհուրդների համաձայն՝ մեծահասակը օրական 3-4 միլիգրամից ավել ֆտոր չպետք է օգտագործի: Այնուամենայնիվ, էժանագին ծրարիկներում այդ ցուցանիշը 75-120 տոկոսով գերազանցվում է: Այս մասին հաղորդում է MedDaily.ru-ն:

Հայտնի է, որ թեյն աճելուն զուգահեռ ֆտոր է կուտակում: Ամենաշատ միացություններ պարունակում են մեծ տերեւները: Հենց հին տերեւներն էլ օգտագործվում են էժանագին թեյ արտադրելիս: Դրա արդյունքում էլ ստացվում է ֆտորի բարձր կոնցենտրացիայով արտադրանք: Դա կարող է հանգեցնել անոթային ցավերի, մկանային թուլության, օստեոպորոզի: Այդ միացությունները կարող են նաեւ նվազեցնել ատամի ամրությունը, պատճառ դառնալ երիկամային հիվանդությունների կամ անգամ քաղցկեղի:

Մասնագետները նշում են, որ ֆտորից թունավորվելու առաջին նախանշանը ատամների վրա հայտնվող մուգ հետքերն են: