Հայաստանում 2010 թվականի մարտ ամսվա առաջին տասնօրյակի ընթացքում արձանագրվել է ճանապարհատրասնպորտային 50 պատահար:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ պատահարների հետեւանքով 5 մարդ զոհվել է, 75-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2009 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է 47 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 3 մարդ զոհվել է, իսկ 58-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



















