Եթե անհրաժեշտ է քաշ կորցնել, կամքի ուժը չի օգնի. գլխավորը գայթակղությանը չտրվելն է: Ավելի լավ է պարզապես խուսափել «վտանգավոր մթերքներից», գրում է The Daily Mail-ը: Օրինակ, եթե մարդը սահմանափակ միջոցներ ունի, նա կարող է  գումարը հաշվին դնել խիստ պատժամիջոցներ կիրառելով՝ այն ժամանակից շուտ  հաշվից հանելու դեպքում:  Քաղցրաբլիթների եւ շոկոլադի դեպքում նույն տրամաբանությունն է:

Քեմբրիջի համալսարանը ստուգել է, թե որքան հեշտ են մարդիկ տրվում գայթակղությանը: Այսպես,  տղամարդկանց մի խմբի առաջարկել են ընտրություն կատարել: Մասնակիցները կարող էին դիտել  չափավոր հաճույք պատճառող էրոտիկ պատկեր կամ չդիտել եւ սպասել ավելի շատ հաճույք պատճառող երկրորդ պատկերին, հաղորդում է  MedDaily.ru-ն:

Արդյունքում  տղամարդիկ երբեմն իրենց կամքի ուժի հաշվին զսպում էին իրենց՝ երկրորդ պատկերին սպասելիս: Իսկ երբեմն էլ ընտրությունը հենց սկզբում էր արվում:  Այդ ժամանակ մարդը զրկում էր իրեն գայթակղությունից, որը թույլ էր տալիս հանգիստ սպասել երկրորդ պատկերին:  Ստացվում է, որ կամքի ուժը վերահսկման գլխավոր տարրը չէ: Գայթակղիչ կամ սթրեսային իրավիճակներում այն կարող է  երես թեքել: