Թեքսասի համալսարանի Հարավ-արեւմտյան բժշկական կենտրոնի աշխատակիցների կարծիքով՝ քաղցկեղը թթվածնով հարստացնելը կարող է քաղցկեղով հիվանդի վիճակի գնահատման գործող մեթոդ հանդիսանալ: Այդ ցուցանիշների հիման վրա կարելի է կանխատեսել մարդու հակազդումը ճառագայթային թերապիային:

Հաստատվել է, որ թթվածնի անբավարարությունը խթանում է քաղցկեղում նոր արյունատար անոփթների աճը: Դա հանգեցնում է մետաստազի եւ քաղցկեղի մոտ գենետիկական անկայունության զարգացման: Հետեւաբար, քաղցկեղային հյուսվածքները թթվածնով հարստացնելը կարող է բարելավել բուժման արդյունքը, փոխանցում է MedDaily.ru-ն:

Պարզվել է, որ փոքր ուռուցքներն ավելի լավ են հարստանում թթվածնով: Այժմ գիտնականները պետք է պարզեն, թե ինչպես է ուռուցքն արձագանքում ճառագայթմանը թթվածնով հարստանալուց հետո: Երբ այն ավելի լավ է «շնչում», թերապիայի նկատմամբ հակազդումը ավելի ակտիվ է լինում: