ԱՄՆ-ում շների համար նախատեսված շուրջօրյա առաջին հեռուստաալիքը իր համազգային հեռարձակումը սկսելու է օգոստոսից, հինգշաբթի օրը հաղորդել է «Ռոյթերս» գործակալությունը:

DOGTV կոչվող հեռուստաալիքը մեկնարկում է DirecTV արաբանյակային հեռուստաընկերությունը:

Հեռուստաալիքը ցուցադրելու է նկարներ եւ տեսանյութեր, որոնք հատուկ հարմարեցվել են նրանց տեսողական եւ լսողական ընկալման առանձնահատկություններին: Դրանք «կնպաստեն ընտանի կենդանիների ռելաքսացիային եւ կլցնեն մենակությունը»: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հեռուստաալիքի հիմնադիրները հուսով են, որ դրան կբաժանորդագրվի 46 մլն բնակչության զգալի հատվածը, որը ընտանի կենդանիներ ունի: Բաժանորդագրման վճարը կազմում է 4.99 դոլար:

Ընկերությունը դիտարկում է նաեւ կատուների համար հեռուստաալիք ստեղծելու հնարավորությունը: