Լոնդոնի Թրաֆալգար հրապարակում այսօր պաշտոնապես նոր հուշարձան է բացվել, որը հսկայական կապույտ աքաղաղի տեսքով է: Աշխատանքի հեղինակն է գերմանացի քանդակագործ Կատարինա Ֆրիչը:

Հուշարձանի բացման արարողության ներկա էին հարյուրավոր մարդիկ, այդ թվում` Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը եւ դրա հեղինակը: Հավաքվածներին բացատրել են, որ «Աքաղաղ» կոչվող ստեղծագործությունը «կոչված է խորհրդանշելու ուժ եւ թարմացում»: Արձանի բարձրությունը 4.72մ է: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հիշեցնենք, որ Թրաֆալգար հրապարկում գոյություն ունի հատուկ հարթակ, որտեղ իրար փոխարինելով` ներկայացվում են ժամանակակից քանդակագործների աշխատանքներ:

Հաղորդվում է, որ տեղի ակտիվիստների մի խումբ փորձել է խանգարել հրապարակում աքաղաղի արձանի հայտնվելը, քանի որ աքաղաղն ավանդաբար խորհրդանշում է Ֆրանսիան: