Հայտնի է, որ ֆրանսիացիները խխունջներ շատ են սիրում, հատկապես, տապակած եւ սխտորած: Սակայն Շամպանիոլ համայնքից ֆերմեր Լուի Մարի

Գեդոնը գտնում է, որ այդ էակներին ավելի լավ է կենդանի թողնել, քանի որ նրանց արտադրած լորձունքը չափազանց օգտակար է մաշկի համար, հաղորդում է  Reuters-ը:

Այն, ըստ 47-ամյա ֆերմերի, հագեցած է կոլագեններով, հակաբիոտիկներով եւ այնպիսի միացություններով, որոնք  նպաստում են մաշկի բջիջների վերականգնմանը  եւ հեռացնում են կնճիռները: Նա լորձունքի հավաքման գաղտնի տեխնոլոգիա է մշակել  եւ «սպառնում է» առաջիկայում «խխունջային հեղափոխություն» կատարել կոսմետոլոգիայի բնագավառում:

Նա հաջորդ տարի նախատեսում է  հավաքել 15 տոննա լորձունք: Ֆերմերը խխունջներ է բուծում  ավելի քան  25 տարի,  վերջին երեք տարում նա հավաքել է ձեքռով, սակայն հիմա ավտոմատացված տեխնոլոգիա է մշակել: Այդ նախագծի մեջ Գոդոնն ավելի քան  170 հազար դոլարի ներդրում է կատարել:

Խխունջների լորձունքն օգտագործվում է Ասիայում եւ Հարավային Ամերիկայում վաճառվող կոսմետիկական արտադրանքում: