Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում նշանակվել է Գոհար Պողոսյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ԱԺ-ի այդ վարչությունից:

Հիշեցնենք, որ Գոհար Պողոսյանը արդեն մեկ տարի վարչության պետի պաշտոնակատար էր: Այդ պաշտոնը թափուր է մնացել այն ժամանակվանից, երբ 2009-ի հունվարին պաշտոնից հեռացվեց վարչության նախկին պետ Անահիտ Ադամյանը: Վարչության պետի տեղակալ է նշանակվել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ Գագիկ Նահապետյանը:

Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ աշխատանքից ազատվել է ԱԺ նախագահի խոսնակ Նաիրի Պետրոսյանը, որին դեռ ոչ ոք չի փոխարինել: