Քեմբրիջի դուքսն ու դքսուհին իրենց նորածնին կոչելով Ջորջ, ամենայն հավանականությամբ, ցանկացել են շարունակել արքայական անունների ավանդույթը, գրում է բրիտանական The Guardian թերթը:
Վեց բրիտանացի միապետներ կրել են Ջորջ անունը, որոնցից վերջինը Եղիսաբեթ II թագուգու հայրն էր՝ Գեորգ VI-ը:
The Daily Mail-ի փոխանցմամբ՝ պալատի պաշտոնական ներկայացուցիչները զույգի ընտրությունը հետեւյալ կերպ է մեկնաբանել. «որովհետեւ այդ անունը նրանց դուր է եկել, ոչ ավել, ոչ՝ պակաս»:
Ինչ վերաբերում է Լուի անվանը, բրիտանական տաբլոիդը հիշեցնում է, որ դա արքայազն Ուիլյամի 4-րդ անունն է, որը նրան տրվել է ի պատիվ նրա հոր մտերիմ ընկերոջ:
Ալեքսանդր անվան ընտրությունը ավելի քիչ է պարզ, բայց հենց այդ անունն է կրել, օրինակ, արքայազն Ֆիլիպի պապը՝ արքայազն Լուի Ալեքսանդրը:





























