Իլինոյսի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները  ապացուցել են, որ  տնային պայմաններում 3D տպագրությունը կարող է լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ:

Խնդիրն այն է, որ 3D տպիչները կարող են թունավոր նանոմասնիկների աղբյուր հանդիսանալ: Թունավոր նյութերի արտանետումը եւ դրանց ծավալները կախված են տպիչի տեսակից, սակայն բոլոր հետազոտված նմուշների պարագայում էլ արտանետումների մակարդակը բարձր է եղել, հաղորդում է Informing.ru-ն:

Հետազոտությունները ցույց են տվել, որ մեկ րոպեի ընթացքում արտանետվում է  մոտավորապես 20 մլրդ մասնիկ: Դա հատկապես վտանգավոր է գիշերը. մինչ մարդը քնած է, թռչող մասնիկները կարող են ներթափանցել օրգանիզմ: