ԱՄՆ Քինգսթոն քաղաքում բնակավող անօթեւան Հասել Ջունիոր Բարբերը փողոցում դրամապանակ է գտել, որտեղ եղել է 500 դոլար եւ  այն հանձնել է ոստիկանություն:

50- ամյա տղամարդն իր արարքը «ճիշտ քայլ» է  համարել: «Ես դրամապանակում գումար տեսա: Ես չհաշվեցի:  Այդ փողերն իմը չէին եւ ինձ պետք չէին»,- «Times Herald-Record»-ին ասել է նա:

Խուզարկու Թերի Քրուզերը, որին հանձնվել է դրամապանակը, այդ պատմության մասին գրել է «Facebook»-ում: «Նա ինձ զարմացրեց: Եւ ես հաճելիորեն զարմացա»,-գրել է նա` ավելցնելով, որ այդ դիպվածը փոխել է իր վերաբերմունքն անօթեւանների նկատմամբ:

Այդ պատմության հրապարակումից հետո մարդիկ անօթեւանին փող եւ սնունդ են առաջարկել, սակայն նա հրաժարվել է օգնությունից: