Իտալիայի կառավարությունը առաջարկում է արգելել մեքենայում ծխելը երեխաների եւ կանանց ներկայությամբ:
Համապատասխան փաստաթուղթն այսօր հավանության է արժանացել կառավարության նիստում: Բացի այդ, կառավարությունն առաջարկում է խստացնել դպրոցներում էլեկտրական ծխախոտի օգտագործման կանոնները, ըստ որոնց, արգելվում է էլեկտրական սիգարետ «ծխել» նույնիսկ բաց տարածքներում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Իտալիայի առողջապահության նախարարությունը պնդում է, որ էլեկտրական ծխախոտի տուփերի վրա գրություններ լինեն, որոնք կնախազգուշացնեն ծխելուց կախվածության վտանգների մասին:
Որպեսզի օրինագիծն ուժի մեջ մտնի, այն պետք է հավանության արժանանա խորհրդարանի երկու պալատների կողմից: Ամենայն հավանականությամբ, օրենսդիրներին այս խնդրին կվերադառնան աշնանը:





























