Էստոնիայում շաբաթ տեղի կունենա էստոնական 20-րդ «Վաֆֆեն -ՍՍ» դիվիզիայի վետերանների ամենամյա հավաքը: Միջոցառումը տեղի կունենա Սինիմյաե վայրում, էստոնա-ռուսական սահմանի մոտ:
Դիվիզիայի վետերանների միության նախագահ Մաուրի Կիուդսոն լրագրողներին ասել է, որ ծաղկեպսակներ կդրվեն հիտլերյան Գերմանիայի կողմից կռված զինվորների եւ կարմիրբանակային զինվորների հիշատակին: Այնուհետեւ կլինեն ելույթներ, որին կհաջորդի զինվորական ճաշ եւ զինովորական երգերի համերգ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Այդ վայրերում, Տանենբերգա կոչվող գծում 1944թ-ին արյունալի մարտեր են տեղի ունեցել: «Վաֆֆեն –ՍՍ» էստոնական դիվիզիան պայքարել է Կարմիր բանակի դեմ: Երկու կողմից կորուստները կազմել են մոտ 180 հազար:





























