Ֆրանսիական Բելֆոր քաղաքում, որը զբոսաշրջիկների սիրած վայրերից է, վայրի կատուների «ավազակախմբեր» են թափառում: Ոստիկանությունը հյուրերին նախազգուշացնում է վտանգի մասին եւ փորձում պարզել կատուների արտասովոր վարքագծի պատճառը: Տարբերակներից մեկն այն է, որ պատճառը աննախադեպ շոգ եղանակն է, հաղորդում է «The Independent»-ը:

Փողոցային կատուների հարձակումից տուժել է 31-ամյա մի կին, որը զբոսանքի է հանել իր շանը: Նրա վրա վեց վայրի կատու է հարձակվել, որոնք կնոջը գցել են գետին եւ սկսել են «գզել», հաղորդում է «Russia Today»-ը: Կնոջը բժշկական օգնություն է ցուցաբերվել: