Նոր Զելանդիայի իշխանությունները չեն երկարաձգել Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացու վիզայի ժամկետը` պատճառաբանելով, թե նա չափազանց գեր է իրենց երկրում բնակվելու համար: Մասնագիտությամբ խոհարար Ալբերտ Բուիտնհուսն ու նրա տիկինը մերժում են ստացել:
Ներգաղթի ծառայությունը որոշումը հիմնավորել է նրանով, որ 130 կգ կշռող Բուիտենհուիսը կարող է առողջական խնդիրներ ունենալ եւ սոցիալական ծառայությունները ստիպված կլինեն հոգալ նրա բուժման ծախսերը, հաղորդում է BBC –ին:
Ամուսնական զույգն էլ դիմել է Նոր Զելանդիայի ներգաղթի հարցերով նախարարին` տեղեկացնելով, որ վերջին տարիներին Բուիտենհուիսը խիստ նիհարել է:





























