Հայիթիում խոլերայի համաճարակի աղբյուր կարող էին դառնալ ՄԱԿ-ի խաղաղապահները, կարծում են 2010թ. հազար մարդու կյանք խլած հիվանդության պատճառներն ուսումնասիրող միջազգային խմբի անդամները։

ВВС-ն փոխանցում է, որ այս եզրահանգումը լուրջ փաստարկ կարող է դառնալԱՄՆ-ի դատարանում ՄԱԿ-ի դեմ համաճարակի զոհերի ներկայացրած հայցի օգտին։ Պահանջվող փոխհատուցման գումարը կարող է հասնել մի քանի մլն դոլարի, հայտնում է Russia Today-ը։

Ենթադրությունները, որ վարակի տարածման աղբյուր են հանդիսացել կեղտաջրերը, որտեղ խոլերայի հարուցիչն ընկել է նեպալյան խաղաղապահների ճամբարից, հնչել էին նաեւ նախկինում։ Այն ժամանակ ՄԱԿ-ի ճնշման տակ հետաքննություն էր անցկացվել, բայց մեղավորներ չէին հայտնաբերվել։

Ավելի ուշ ԱՄՆ-ի հիվանդություննրի վերահսկմանեւ պրոֆիլակտիկայի կենտրոնները հայտարարել էին, որ խոլերայի հարուցիչի ԴՆԹ-ի թեստը ցույց է տվել, որ այն համընկնում է հարավկովկասյանին։

Թեեւ ուսումնասիրությունները ոչ մի կերպ չեն մատնանշում, թե ինչ ճանապարհով է խոլերան հայտնվել կղզում, բժիշկների հայտարարություններն արմատացրել են այն համոզմունքը, որ վարակի աղբյուրը նեպալցի զինվորներն են։ Դա է վկայում նաեւ այն, որ վարակվածության դեպքերի մեծամասնությունը դիտվել է Արիբոնիտ գետի իջվածքներում, որի վտակներից մեկի վրա էլ տեղակայված էր ՄԱԿ-ի կայանը։

Այս կապակցությամբ տեղի բնակչությունը խաղաղապահներին մեղադրել էր համաճարակը տարածելու համար, Հայիթիում անկարգություններով ուղեկցվող բողոքի ակցիաներ էին անցկացվել։ Զոհերի հարազատները ՄԱԿ-ից փոխհատոցում էին պահանջել, սակայն 2013թ.կազմակերպությունը մերժել էր։