Դանիացի աստղաբանները հայտարարել են այս տարի ամուսնության համար ամենահարմար օրը. Դա սեպտեմբերի 7-ն է, ժամը 10:35-ը:

Կոնկրետ այդ պահին երկնակամարում Վեներան ու Մարսը կլինեն հստակ դիրքերում, իսկ նրանց ազդեցությունը դրականորեն կանդրադառնա բոլորի վրա, ով այդ պահին մտադիր է նոր ընտանիք կազմել: Վեներան ու Մարսը, որոնք հանդես են գալիս որպես կնոջ եւ տղամարդու էներգիայի խորհրդանիշներ, սիրահար զույգերին երաշխավորում են երջանիկ, երկար ընտանեկան կյանք, հաղորդում է glob-news.ru-ն:

Աստղաբանների հայտարարությունը լրջորեն հետաքրքրել է երկրի իշխանություններին: Նրանք ցանկացել են քաղաքապետարանում ակցիա կազմակերպել, որի պայմանների համաձայն կարելի է գալ ու գրանցել ամուսնությունն առանց հայտարարությունը ձեւակերպելու:

Պաշտոնյաները հայտարարում են, որ իրենք որեւէ կերպ չեն պաշտպանում աստղաբանական սնոտիապաշտությունները, թեեւ փորձագետների միտքը նրանց բավական գրավիչ է թվացել: