Հայաստանը չի կարողանա հաղթահարել տնտեսական կախվածությունը Ռուսաստանից։ Այս ՆԱՏՕ-ի «Ռոուզ Ռոթ» սեմինարին հայտարարեց SPECTRUM ռազմավարական վերլուծությունների կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Գայանե Նովիկովան։
Նրա կարծիքով, Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, չի մասնակցի այնպիսի գործողությունների, որոնք կառաջացնեն Ռուսաստանի դժգոհությունը։ Ռուս-վրացական պատերազմը ցույց տվեց, որ տարածաշրջանում ՆԱՏՕ-ն սահմանափակ հնարավորություններ ունի։ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությույունները պրագմատիկ են։ ՆԱՏՕ-ն չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ Հայաստանի անվտանգության տարր չէ։
Փորձագետը նշեց, որ Եվրամիությունը մասնակցում է հակամարտությունների կարգավորմանը՝ որպես այլընտրանք ԱՄՆ-ին Եւ Ռուսաստանին։ Սակայն Եվրամիության արեւելյան գործընկերության ծրագիրը դժգոհություն առաջացրեց Ռուսաստանի մոտ, քանի որ Մոսկվան այն ընդունեց իբրեւ փորձ՝ միջամտելու տարածաշրջանայի գործընթացներին։ Նովիկովայի խոսքով, Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություները խանգարում են Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններին, ինչպես նաեւ հայ-թուրքական չլուծված խնդիրներին։ Իսկ Եվրամիության եւ Հայաստանի հարաբերությունները՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տնտեսական գործընթացներին եւ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսկմանը։ Նովիկովայի համոզմամբ, Հայաստանը ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման գործում պետք է ճկունություն ցուցաբերի։



























