Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի սպիտակ կզաքիսի կաշվից պատրաստված թիկնոցն ու ադամանդներով պատված թագադրման զգեստը ներկայացվել է Բուկինգհեմյան պալատում այսօր բացված ցուցահանդեսում, որը նվիրված է միապետի գահակալման 60-ամյակին:

Վեց տասնամյակ առաջ, 1953 թվականի հունիսի 2-ին, 27-ամյա Եղիսաբեթը թագադրվել է Վեսթմիսթերյան աբբայությունում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

1953 թվականից ի վեր առաջին անգամ ներկայացվում է թագուհու շքեղ թիկնոցը:

Պալատը ամռանը երկու ամսով բացել է իր դռները հասարակության համար, որտեղ մանրամասնորեն վերականգնված է միապետի թագադրման առթիվ կազմակերպված բանկետի սպասքը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինջեւ սեպտեմբերի 29-ը: