Խորվաթական Ռիեկա քաղաքում կայացել են Եվրոպայի շախմատի անհատական կանանց եւ տղամարդկանց առաջնության 5-րդ տուրի հանդիպումները: Տղամարդկանց մրցաշարային աղյուսակը 4,5-ական միավորով գլխավորում են Զախար Եֆիմենկոն, Լիվյու-Դիտեր Նիսիպեանուն եւ Արտյոմ Տիմոֆեեւը:

Հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց են տվել Սամվել Տեր-Սահակյանն ու Հրանտ Մելքումյանը՝ զբաղեցնելով 13-րդ եւ 17-րդ տեղերը:

Կանանց մրցապայքարում Լիլիթ Գալոյանը 4 միավորով զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը: