Հայաստանի բռնցքամարտի հավաքականը կմասնակցի միջազգային մրցաշարի, որը կայանալու է մարտի 14-ին՝ Չեխիայում:
Ինչպես հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, ազգային թիմի կազմում մրցաշարին կմասնակցեն Ազատ Հովհաննիսյանը (57 կգ), Արա Պուլուզայանը (60 կգ), Հրաչիկ Ջավախյանը (69 կգ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) եւ Ցոլակ Անանիկյանը (91 կգ):


























