Կարելիայի «Երեք արջ» կենդանաբանական այգում արջերը հարձակվել են երկու մարդկանց վրա: Ընդ որում, երկու միջադեպերն էլ տեղի են ունեցել տարբեր ժամանակահատվածներում:

Առաջին միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ այգու շախատակիցներից մեկը որոշել է դստերը ցույց տալ, թե ինչպես է տեղի ունենում կենդանիներին կերակրելու գործընթացը: Հենց այդ պահին էլ արջը հարձակվել է տղամարդու վրա, ով նրան կեր է պարզել:

Այգու աշխատակիցներն անմիջապես շտապ օգնություն են կանչել: Տղամարդը հիվանդանոց է հասցվել ոտքերի եւ ձեռքերի վերքերով: Այժմ նրա կյանքնին վտանգ չի սպառնում, փոխանցում է Lifenews.ru-ն:

Երկրորդ միջադեպը տեղի է ունեցել հաջորդ առավոտյան: Արջը հանկարծակի հարձակվել է 29-ամյա այցելուի վրա, որն այգի էր եկել իր դստեր հետ:

Մարդուն փրկելու համար կենդանաբանական այգու տնօրենը ստիպված է եղել «գործի դնել» որսաշներին, որոնք հարձակվել են կենադանու վրա: Մարդուն փրկելուց անմիջապես հետո արջին սպանել են:

Ներկայումս երկրորդ զոհի վիճակը գնահատվում է որպես կայուն: