Սաուդյան Արաբիան ընտրել է երեք կոնսորցիումներ, որոնք երկրի մայրաքաղաք Էր-Ռիյադում մետրո կկառուցեն, փոխանցում է AFP-ն: Գործարքի գումարը կազմում է 22.5 մլրդ դոլար:

Երկու գիծ կկառուցի ամերիկյան Bechtel ընկերությունը: Այս ընկերության աշխատանքների վրա կծախսվի 9.45 մլրդ դոլար: Իսպանական FCC-ն կկառուցի 7.82 մլրդ արժողությամբ երեք գծեր, իսկ մնացածը բաժին կընկնի իտալական Ansaldo-ին եւ վերջինիս գործընկերներին: Նրանք իրենց բաժին աշխատանքների համար կներդնեն 5.21 մլրդ դոլար: Ճանապարհի երկարությունը կկազմի 176 կմ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Աշխատանքները կսկսվեն 2014-ի առաջին եռամսյակին եւ կավարտվեն 2019թ: Շինարարության անհրաժեշտությունը պայմանավորված է երկրի մայրաքաղաքի բնակչության թվի ավելացմամբ: