ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատանքային գրաֆիկը ատոմային անվտանգության գագաթնաժողովի վերաբերյալ, որը կայանալու է Վաշինգտոնում ապրիլի 12-13-ը, դեռ պաշտոնապես չի հրապարակվել: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել է Սպիտակ տան աշխատակազմի աշխատակիցը՝ մեկնաբանելով գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահի եւ նրա վրացի գործըներոջ՝ Միխայիլ Սահակաշվիլու հանդիպման հնարավորությունը:

Ընդ որում, նա նշել է, որ Վրաստանը պաշտոնապես հրավիրվել է տվյալ գագաթնաժողովին:

Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, թե ապրիլին Սահակաշվիլին կմեկնի ամերիկյան մայրաքաղաք եւ կհանդիպի Օբամայի ու պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

«Կոմերսանտ-Վլաստ» հանդեսին տված հարցազրույցում Վրաստանի նախագահը նշել էր, թե «ունի Վաշինգտոն այցելելու Օբամայի հրավերը»:

Սահակաշվիլիի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն նկատել է, թե նախագահն իսկապես մտադիր է մեկնել ԱՄՆ, բայց չի մանրամասնել մանրուքները: