Եվրոպայի հայերի համագումարը (ԵՀՀ) շնորհակալական ուղերձ է հղել Շվեդիայի խորհրդարանին (Ռիքսդագ), որը հակառակ թուրքական ճնշումներին ու այլ խոչնդոտների` նկատի առավ պատմական փաստերի ճշմարտությունն ու ճանաչեց 1915 թ. հայերի եւ այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարված ցեղասպանությունը:
«Հատուկ շնորհակալություն ենք հղում Ռիքսդագի Սոցիալ-դեմոկրատական, Ձախ եւ Կանաչների կուսակցություններին, որոնք հետամուտ լինելով իրենց խոստումների կատարմանը` ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտեցին այն:
Մեր խորհին շնորհակալությունը նաեւ իշխանական կոալիցիայի բոլոր այն պատգամավորներին, ովքեր ցուցաբերելով խիզախություն` քվեարկեցին ըստ իրենց համոզման, այլ ոչ թե՝ ըստ կուսակցության դիրքորոշման:
Շնորհակալություն ենք հայտնում նաեւ բոլոր այն կազմակերպություններին եւ անհատներին, ովքեր երկար տարիներ ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի Շվեդիայում պաշտոնապես ընդունվի Հայոց ցեղասպանությունը»,- ասված է ԵՀՀ ուղերձում, որը ստորագրել է Եվրոպայի Հայերի Համագումարի նախագահ Կարո Հակոբյանը:



























