Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալեւի գրադարանում, այսօր՝ հուլիսի 29-ին, հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հրդեհը տեղի է ունեցել նախագահական գրադարանում, որը հաջողությամբ մարվել է 3 հրշեջ բրիգադների օգնությամբ:
Հրդեհի հետեւանքով գրքերը չեն տուժել, քանի որ այն բռնկվել էր վարչական մասնաշենքում: Հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել:
Գրադարանը գտնվում է Բաքվի կենտրոնում՝ Շատրվանների հրապարակում: Հրդեհի հասցրած վնասի մասին չի հաղորդվում:





























