Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, հուլիսի 29-ին, ժամը 22.00-ին, Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 13 շենքի մոտից բերման են ենթարկել 52-ամյա Լեւոն Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ս/թ հուլիսի 13-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:





























